ՀՀ նախագահը և առաջին տիկինը վերջին հրաժեշտ են տվել դիրիժորին01.29.2014
Հունվարի 29-ին, ժամը 12:00-14:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, դիրիժոր Արամ Ղարաբեկյանին վերջին հրաժեշտի արարողությունը:
Նվագավարին հրաժեշտը տալու էին եկել նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը: Նրանք այսօր Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում վերջին հարգանքի տուրքը մատուցեցին անվանի դիրիժորին:
Արամ Ղարաբեկյանի մարմինը հուղարկավորվեց Երևանի քաղաքային պանթեոնում: