Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դպրոցականի տառասխալը մայրենի լեզուն հարստացրել է նոր և գեղեցիկ բառով

02.26.2016

Իտալիայի հյուսիսում, Ֆերարայի շրջանի 16 հազար բնակիչ ունեցող քաղաքում, Մաթեո անունով դպրոցական մի տղա, ուսուցչուհու հանձնարարությունը կատարելիս, բազմաթիվ թերթիկներ ունեցող ծաղկի անունը գրելիս տառասխալ է կատարել և դարձել երկրում այսօր արդեն մեծ տարածում ստացած և հասարակության տարբեր շերտերում բարեհաճորեն ընդունված նոր բառի հեղինակ:Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newsru.com»-ին:

Բազմաթերթիկ ծաղիկը տղայի թեթև ձեռքով ստացել է «petaloso» անունը, որը իտալերենում միանգամայն նոր բառ է և արտասանելիս թողնում է գրեթե նույնպիսի նուրբ-զգացմունքային տպավորություն, ինչպիսին այդ լեզվում թողնում են աննշան համարվող շատ նրբին բազմաթիվ այլ բառեր, օրինակ, երբ սրճարանում իտալացին խնդրում է մատուցողից սերուցքով սուրճ: Դա հարավոր չի թարգմանել այլ լեզվով՝ առանց կորցնելու արտասանության ժամանակ առաջացող կախարդիչ հրաշապատման զգացողությունը, գրում է«cultura.elpais.com»-ը:

Ուսուցչուհու Մարգարիտա Ավրորայի օժանդակությամբ տղան դիմել է Դելլա Կրուսկայի ակադեմիա, որպեսզի «petaloso» բառը զետեղվի նեոլոգիզմի բառաններում: Տղայի այդ առաջարկությանն ի պատասխան ակադեմիայի անդամ, լեզվաբան Մարիա Քրիստինա Տորչիան իր հաստատության անունից Մաթեոյին շնորհակալություն է հայտնել իտալերեն մի քանի բառերի համադրությամբ ծաղկին հստակ և ճշգրիտ բնորոշում տված նոր բառ հորինելու համար: Սակայն նա նկատել է, որ «petaloso»-ն չի կարող ընդգրկվել նոր բառարաններում, քանի դեռ դրա մասին շատ մարդիկ չգիտեն: Նա խորհուրդ է տվել տղային նոր բառը տարածել ծանոթների և անծանոթ մարդկանց շրջաններում, որպեսզի այն արագ մտնի ժամանակակից լեզվի մեջ:

Ասենք, որ Մաթեոյի հորինած բառը սոցիալական ցանցում վերատարածվել է ավելի քան 100 հազար անգամ: Նույնիսկ Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին է իր օժանդակությունը հայտնել նոր բառի հեղինակին և իր անվանակցի ստեղծածը անվանել է «շատ գեղեցիկ բառ»:
    Դիտվել է 778 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ