Նախկին 4 քաղաքագլուխները մեղադրվում են թատրոնի 7 աշխատակիցների մահվան մեջ11.24.2016
Իտալիայի Միլան քաղաքի դատախազությունը քրեական գործ է հարուցել շինարարական կառուցվածքներում օգտագործված ասբեստի պատճառով «Լա Սկալա» թատրոնում 7 աշխատակիցների մահվան կապակցությամբ: Այդ մասին «Neue Zuercher Zeitung.» թերթի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rg.ru»-ին:
1976-1997 թթ.- ընթացքում Միլանի քաղաքագլխի պաշտոնը զբաղեցրած նախկին բարձրաստիճան 4 պաշտոնյաները մեղադրվում են այն բանում, որ հարկ եղած ձևով չեն կատարել դիտորդական ֆունկցիաները և չեն հետևել արտիստների առղջական վիճակին: Արդյունքում բացահայտվել են մեծամասշտաբ չարաշահումներ՝ կապված էժանագին շինանյութ հանդիսացող ասբեստի օգտագործման հետ:
Քրեական գործի վարույթում է ներառվել նաև «Լա Սկալայի» տնտեսական մասով նախկին պատասխանատու (ինտենտադ) Կառլո Ֆոնտանան, և տեխնիկական տնօրենները: Ընդհանուր առմամբ քննության տակ են հայտնվել 11 պաշտոնյաններ:
Դատախազությունը պարզել է, որ մեծ քանակությամբ ասբեստ է օգտագործվել թատրոնի շենքի ծածկերի ջերմամեկուսացման նպատակով: Հենց այս նյութի գործվածքի քայքայման հետևանքով արտազատվող վնասակար բաղադրամասերի առաջացրած հիվանդություններից էլ մահացել են թատրոնի աշխատակիցները, որոնց թվում նաև երգչուհի Էդիթ Մարթելլին:
Նշենք, որ «Լա Սկալայում» 2002-2004 թվականներին իրականացված վերանորոգումից հետո բոլոր տեսակի ծածկերից ասբեստը հեռացվել է: