Բրազիլական ընկերությունը կդադարեցնի համագործակցել Ռուսաստանի հետ03.10.2022
Ուկրաինայի տարածք ներխուժելու կապակցությամբ ռուսաստանցի գործընկերների հետ համագործակցությունը կդադարեցնի Բրազիլական հեռուստահաղորդակցական Globo հոլդինգը ։ Բացի այդ այն չի վաճառի իր թողարկած հեռուստասերիալների ցուցադրության իրավունքը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։
«Ներկա պահին ռուսական հեռուստալիքները ցուցադրում են «Հանուն սիրո» և «Կլոն» հեռուստասերիալները, իսկ տարածաշրջանային սթրիմինգային հարթակներում Globo֊ն ներկայացնում է ինչպես «Կլոնը», այնպես էլ մի շարք այլ սերիալներ՝ «Բրազիլիայի պողոտան», «Արդարություն», «Երկաթե կղզին» և «Գաղտնի ճշմարտություններ»֊ը։
Անորոշ ժամանակով կդադարեցվեն նաև ռուսական նոր կինոնկարների, մուլֆիլմերի և հեռուստասերիալների ցուցադրության իրավունքի գնումները։
Բրազիլական սերիալները Ռուսաստանում մասսայականություն են ձեռք բերել սկսած 1980-ական թվականներից, երբ Խորհրդային հեռուստատեսությամբ ցուցադրվեց «Ստրկուհի Իզաուրան» հեռուստասերիալը։
Ավելացնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին հայտարարել էր նաև ճապոնական Nintendo ընկերությունը։ Դա վերաբերում է ինչպես Nintendo Switch խաղային ներդիրին, այնպես էլ ծրագրային ապահովմանը։ Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ռուսական կողմը սկսել է խախտել ներդրումների շղթան, իսկ նրա կողմից վճարումների հարցում առաջացել են դժվարություններ, որոնք առաջացել են Ռուսաստանի նկատմամբ կիրաչվող պատժամիջոցներից հետո։