Վերջ են տվել մտագարային բնազդներին` ամերիկյան ֆիլմը վարձույթից հանելով«Ցենտրալ Պարտներշիպ» ընկերությունը, որը Ռուսաստանում զբաղվում է ամերիկյան «Թիվ 44» ֆիլմի վարձույթով, ետ է կանչել այդ երկրի կինոթատրոններում ցուցադրվելիք կինոժապավենները: Ընկերությունն այդ քայլը կատարել է ՌԴ մշակույթի նախարարության խնդրանքով: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
Ռուսական կինոշուկայում այդ ֆիլմին վարձույթի իրավունք ընձեռող վկայականը ետ վերցնելու պատճառները նախարարությունը սկզբում չի մեկնաբանել, սակայն, որոշ ժամանակ անց այդ գերատեսչության մամլո ծառայությունը տարածել է մի հաղորդագրություն, որի համաձայն. «... այնպիսի ֆիլմը, ինչպիսին է «Թիվ 44»-ը, չպետք է ցուցադրվի մեր երկրում մասսայական վարձույթով, ոչ Հաղթանակի 70-ամյակի տարում, և ոչ էլ մեկ այլ ժամանակ»:
Մամլո ծառայության փոխանցմամբ նախարար Մեդինսկին ընդգծել է, որ կինոնկարում ցուցադրված է «ոչ թե երկիրը, այլ ֆիզիկական և բարոյական ոչ լիարժեք, ոչ մարդկային Մորդոր՝ կադրում լցված ինչ-որ հրեշներով և դիակներով: Ահա այդպիսի երկրում են տեղի ունենում ֆիլմի իրադարձությունները՝ սկսած 20-րդ դարի 30-ական թվականներից մինչև 50-ականները»:
Նախարարը նաև նշել է, որ այդպես է ներկայացվել «այն երկիրը, որը քիչ ժամանակ առաջ հաղթել էր Մեծ պատերազմում, հավասարվել համաշխարհային առաջատարներին և ահա-ահա առաջին մարդուն պոտք է ուղարկեր տիեզերք»: Նա նաև հստակեցրել է իր մոտեցումը և ավելացրել, որ խոսքը ոչ այնքան կոնկրետ ֆիլմի մասին է, այլ այն բանի, որ ամերիկացի կինեմատոգրաֆիստները կարող են իրենք իրենց մտքերը արտահայտել ինչպես ցանկանան, սակայն դրա հետ «մենք քիչ գործ ունենք»: Նա ասել է, որ սկզբունքայինն այս հարցում այն է, որ «ի վերջո մենք պետք է վերջակետ դնենք մեր իսկ մասին մեր մտագարային բնազդների անվերջանալի շարանին»: