Փարիզում տեղի կունենա UNESCO –ի Գլխավոր կոնֆերանսը11.05.2013
Այսօր Փարիզում կբացվի Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ)-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (UNESCO )-ի Գլխավոր կոնֆերանսը: Ֆրանսիայի մայրաքաղաքում կհավաքվեն այդ միջազգային կառույցի 195 երկրների ներկայացուցիչ-անդամներ:
Օրակարգի գլխավոր հարցը` 5-ամյա բյուջեի հաստատումն ու մինչև 2021թ.-ն կազմակերպության ռազմավարության հաստատումն է:
Գլխավոր կոնֆերանսում այլ հարցերի թվում կլինեն կրթության Միջազգային դասակարգումը կատարելագործելուն, համացանցում արտահայտվելու բարոյագիտական մոտեցումներին և ազատությանը, Մերձավոր Արևելքում մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող հարցեր: Քննարկումներում տեղ կգտնեն նաև հաղորդակցմանը և տեղեկատվությանը վերաբերող հիմնահարցեր:
Գլխավոր կոնֆերանսը կլսի նաև 2009թ.-ից միջազգային կառոււյցը ղեկավարող Իրինա Բոկովային երկրորդ ժամկետի համար UNESCO-ի Գլխավոր տնօրենի պաշտոնում վերահաստատելու հարցը, որն, ըստ քաջատեղյակ աղբյուրների կանխատեսումների, ունի դրական լուծման լուրջ հիմքեր: