Թատրոնը հիմնախնդիրները պարզաբանում է առանց դատական քննությունների կամ ահաբեկության12.05.2013
Եվրոպայի և Ռուսաստանի թատրոնների գլխավոր ասսամբլեան Պետերբուրգի մշակութային համաժողովի շրջանակներում, որն ընթանում է ՌԴ-ի հյուսիսային մայրաքաղաքում, Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկուն և երկրի կառավարության ղեկավարի տեղակալ Օլեգ Գոլոդեցին են փոխանցել հուշագիր թատրոնների ճգնաժամի վերաբերյալ:
Հուշագիրը ստորագրվել է Եվրոպայի և Ռուսաստանի թատրոնների ներկայացուցիչների, գեղարվեստական ղեկավարների և տնօրենների կողմից:
Ըստ կազմողների, այդ փաստաթուղթը, պետք է նպաստի, որպեսզի համապատասխան պետական և հասարակական կառույցները ուշադրություն դարձնեն այն հիմնախնդիրներին, որոնք այսօր հայտնվել են թատրոնի առջև:
«Այսօր, համաշխարհային ճգնաժամի օրերին ի հայտ են գալիս հոգևոր հիմնախնդիրների սուր կողմերը: Մասնավորապես բացահայտվում են երկար տարիների ընթացքում թատրոնի, հասարակության, պետության առջև կուտակված հիմնախնդիրները:…. Թատրոնն այսօր հանդես է գալիս իրականությունը գիտակցելու միջոցի դերում և կարող է օգնել կամ, գոնե, գիտակցել այդ հիմնախնդիրները»,- հուշագիրը փոխանցելու ժամանակ ասել է Պետերբուրգի Փոքր դրամատիկական թատրոնի-Եվրոպայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Լև Դոդինը;
Նրա խոսքերով հուշագրում ցույց է տրված այն, որ թեև թատրոնը չունի հասարակական հիմնախնդիրները լուծելու տարբերակներ, սակայն այն կարևոր է դրանք առանց դատարաններին դիմելու , առանց բղավոցների և ահաբեկման քննելու համար: «Թատրոնը օժանդակում է դրանք պարզաբանել առանց դատական քննությունների, նախապաշարմունքների, տաբուների ու ավերածությունների: Բացի այդ թատրոնը նպաստում է հասարակության հոգևոր զարգացմանը, դրա համար այդքան կարևոր է այսօր թատրոնին սատար կանգնելը »,- ավելացրել է Դոդինը:
Նա նաև նշել է, որ թատրոնը ոչ միայն ֆինանսական, այլև զանգվածային մեդիայի օժանդակության կարիքն ունի: