Էննիո Մորրիկոնեն հրաժարվել է համերգային գործունեությունից05.21.2014
Իտալացի հայտնի կոմպոզիտոր Էննիո Մորրիկոնեն, ով երաժշտություն է գրել ավելի 300 ֆիլմերի համար, հայտարարել է իր համերգային գործունեությունը դադարեցնելու մասին: Երաժշտին այսպիսի որոշման մասին խորհուրդ են տվել բժիշկները, ասել է նրա փաստաբան Ջորջո Ասսուման:
Մարրիկոնեն, ում 86 –ամյակը լրանում է այս տարի, տառապում է ողնաշարային հիվանդությունից: Վերջերս կոմպոզիտորը կրել է վիրահատական գործողություն: «Հիվանդությունը չի թույլատրում զբաղվելու ոչ դիրիժորությամբ, ոչ էլ կատարել երկարատև ճանապարհորդություններ»,-ասված է պաշտոնական հայտարարության մեջ: Ընդ որում այդ հայտարարության մեջ նշվում է, որ կոմպոզիտորը կշարունակի իր կոմպոզիտորական գործունեությունը:
Եթե Մարրիկոնեի վիճակը բարելավվի, ապա երաժիշտը իր ծննդավայրը և ներկայիս բնակության վայրը հանդիսացող Հռոմում հանդես կգա նաև համերգներով:
Առայժմ մաեստրոն ստիպված է հրաժարվել հյուրախաղերից, ինչպես իտալական մյուս քաղաքներում, այնպես էլ արտասահմանում: Չեղյալ է համարվել նրա «50 տարի երաժշտության մեջ» եվրոպական երկրներում հյուրախաղային ծրագիրը:
Մարրիկոնեն համագործակցել է այնպիսի փառաբանված ռեժիսորների հետ, ինչպիսիք են Պյեռ Պաոլո Պազոլինին, Քվենթին Տարանտինոն, Ռոման Պոլանսկինն, Օլիվեր Սթոունը և այլք:
1987 թ.-ին «Անձեռնմխելիները» ֆիլմի երաժշտության համար նա արժանացել է «Ոսկե գլոբուսի», իսկ 2007թ.-ին արվեստի մեջ ունեցած ներդրման համար՝ «Օսկարի» :