Արմեն Ջիգարխանյանի թատրոնը ստացել է նոր անուն09.22.2021
Մոսկվայի Արմեն Ջիգարխանյանի դրամատիկական թատրոնը այսուհետ հանդես կգա նոր «Արմեն Ջիգարխանյանի պրոգրես բեմ» անունով։
Մեկնաբանելով նոր անվանումը, թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Գազարովը նշել է, որ այս անվանումը կնշանակի «թատրոնի համար նոր կյանք»։ Ընդ որում, ակնկալվող նոր որակին իրենք պետք է հասնեն արագացված, էներգետիկ, ճեղքման իմաստով, գուցե նույնիսկ «պրովոկատիվ, կտրուկ ուղղությամբ»։ Գազարովը նաև շեշտել է, որ դա այն է, ինչը «կանխագծել է Արմեն Բորիսովիչը»։
Գեղարվեստական ղեկավարը նաև նշել է, որ նոր անվանման մեջ «Պրոգրես» բառը ի հայտ է եկել նախկին այն կինոթատրոնի անվան միջոցով, որտեղ այժմ գործում է թատրոնը։ Դա ինչ֊որ առումով խորհրդանշում է երկու մշակութային հաստատությունների ժառանգականությունը, որը, ըստ նրա, կարևոր հագամանք է արվեստի տիրույթում գործունեությունը զարգացնելու համար։