Սենսացիան բարձրացրել է Բենքսիի վնասված կտավի արժեքը10.15.2018
Բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսի ինքնաոչնչացված նկարի մնացորդը Sotheby՝s աճուրդում այնուամենայնիվ վաճառվել է: Դրա սեփականատերը դարձել է մինչև կտավի շրջանակի վրա հարմարեցված ոչնչացման սարքի աշխատեցնելը աճուրդում հաղթած և բացահայտվել չցանկացած գնորդուհին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «sothebys.com»-ին:
Ինքնաոչնչացված նկարի նոր տիրուհին եվրոպացի է: 1,4 մլն եվրոյով, փաստորեն կիսով չափ փչացրած գործից նոր տիրուհին չի հրաժարվել, քանի որ եկել է եզրակացության, որ իրեն բաժին է հասել կենդանի պերֆորմանս, որը մտել է պատմության մեջ: Բացի այդ, ինչպես նշում են փորձագետները, պատմություն մտած այդ նկարը հիմա շատ ավելի թանկ է գնահատվում:
Մասնակիորեն ոչնչացված նկարը այժմ նոր վերնագիր է ստացել և կոչվում է «Սերը աղբամանում»:
«Աղջիկը փուչիկով» ստեղծագործությունը համարվում է Բենքսիի առավել հայտնի նկարներից մեկը: Սկզբում այն պատկերվել է Թեմզա գետի հարավում Սաութ-Բենք կոչվող առափնյայում՝ 2002թ.-ին: Աշխատանքը նվիրվել է Սիրիայում պատերազմի զոհ դարձած երեխաներին: Այն Sotheby՝s-ի աճուրդի տանը ակրիլային ներկերով կատարված աշխատանքի տեսքով հայտնվել է 2006թ.-ին:
Հոկտեմբերի 5-ին կայացած աճուրդում նկարի վաճառված լինելը խորհրդանշող մուրճի հարվածից անմիջապես հետո բոլորի աչքերի առաջ շրջանակում գաղտնի տեղադրված սարքը գործի է դրվել և կտորների վերածել նկարի կեսը: Այս սենսացիան մի քանի անգամ բարձրացրել է Բենքսիի գործի արժեքը: Այս պատմության համար քնադատություն է հնչել Sotheby՝s-ի աճուրդի տան ու փողոցային անհայտ-հայտնի նկարիչ Բենքսիի հասցեին: Երկու պարագայում էլ բարձրաձայնվել է մեղադրանք այն մասին, որ այդ քայլը կատարվել է նկարի արժեքը բարձրացնելու համար:
Ասենք, որ իրականում նկարը այնպիսի լայն հատվածներով է կտրվել, որ դժվար է հիմնավորապես կարծել, որ այս ամենը կատարվել է կտավը լրիվ ոչնչացնելու նպատակով:
Այս թեմայով այլ հղումներ-1