Ա. Միրոնով .«Մինչև երեխան կխրվի պլանշետի կամ հեռախոսի մեջ»11.22.2016
Ռուսաստանում գտնում են, որ «Հեքիաթն առաջին բանն է, որը երեխան լսում է կյանքում: Դա ձայնուղի է, առաջին տեղեկատվություն, որը երեխային է հասնում մինչև այն պահը, երբ նա կխրվի պլանշետի կամ հեռախոսի մեջ»: Այդ մասին նման կարծիք է հայտնել ակադեմիկոս Լիխաչյովի անվան Մշակույթի և բնական հարստությունների ժառանգության ռուսական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արսենի Միրոնովը:
Ըստ նրա երեխաների համար հեքիաթ հրապարակելը կարևոր է, իսկ «ավելի կարևոր են» ձայնագրված հեքիաթները: Նա կարծում է, որ պետք է օգտվել աուդիոգրքերի նկատմամբ երեխաների հետաքրքրասիրությունից:
Այդ հաշվարկով մոսկովյան գիտահետազոտական ինստիտուտը նախատեսել է երկրում քաջածանոթ դերասաների ընթերցմամբ թողարկել աուդիոգրքերի «Ոսկե հավաքածո», որտեղ կամփոփվեն ռուսական հեքիաթները:
Բացի այդ ինստիտուտը մտադիր է Ռուսական հեքիաթի հարցերով զբաղվող հասարակական կազմակերպության ուժերով ռուսական հեքիաթները հրապարակել նաև «այլ գեղարվեստական լեզուներով» (նկարներ, մանկական բեմադրություններ, ֆիլմեր) :