Դեթրոյթը պատրաստվում է պաշտպանվել վարկատուներից և փրկել իր արվեստի հավաքածոն01.15.2014
Սնանկ հայտարարված Դեթրոյթ քաղաքին պատկանող արվեստի գործերը փրկելու համար ամերիկյան ընկերությունները միացյալ ուժերով զոհաբերել են 330 մլն դոլար: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի ավտոմոբիլային մայրաքաղաքը համարվող այդ մեգապոլիսի ու վարկատուների միջև ընթացող բանակցությունների միջնորդներին:
Նրանց ասելով որոշակի միօջոցներ կզոհաբերեն նաև այլ ընկերություններ: Բացի այդ այս ակցիային մասնակցում են նաև 130 մասնավոր անձինք:
Ավելի վաղ դաշնային դատավոր Ջերալդ Ռոզենը հայտարարել էր, որ հավաքածոն փրկելու համար Դեթրոյթին անհրաժեշտ է մոտ 500 մլն դոլար:
2013թ.- դեկտեմբերին «Christies» աճուրդային տունը գնահատեց այդ քաղաքի Արվեստների ինստիտուտի հավաքածոն 450-870 մլն դոլար: Այդ գումարի 75 տոկոսը բաժին է հասնում թանգարանի մարգարիտները համարվող այն ստեղծագործություններին, որոնք պատկանում են Վան Գոգի, Մատիսի, Մոնեի, Հալսի վրձիններին:
Այս գնահատումը իրականացվել է քաղաքի վարկատուների պահանջով: Քաղաքի հակաճգնաժամային կառավարիչ Քեվին Օռը չի բացառել ստեղծագործությունների որոշ հատված վաճառքի հանելու հնարավորությունը: Այդ ակցիայի արդյունքում ռաջացած գումարը կտրամադրվի Դեթրոյթի 18 մլրդ դոլար կազմող հսկայական պարտքի վերակազմավորմանը:
Շատ փորձագետներ մշակութային արժեքները վաճառքի հանելու վճիռը անհեռատես քայլ է են համարում:
Ի տարբերություն ամերիկյան գեղարվեստի թանգարանների մեծ մասի, Դեթրոյթի արվեստների ինստիտուտը և այնտեղ եղած արվեստի գործերի գրեթե ողջ հավաքածոն ոչ թե ոչ առևտրային կազմակերպություններին են պատկանում, այլ հանդիսանում է քաղաքի սեփականությունը: Ըստ որոշ լրատվամիջոցների, այսօր բանակցություններ են ընթանում այդ հավաքածոն քաղաքից նահանգի տնօրինությանը հանձնելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 3-ին ԱՄՆ-ի ավտոմոբիլային մայրաքաղաքը ճանաչվեց սնանկ: Արձակվեց դատավճիռ, որի համաձայն քաղաքը չի կարող փակել իր պարտքերը: Դեթրոյթը ԱՄՆ-ի պատմության մեջ դարձավ ամենամեծ քաղաքը, որը սնանկ ճանաչվեց: Ամերիկյան օրենսդրությամբ այս դատավճիռը հնարավորություն է տալիս քաղաքին պաշտպանվել վարկատուներից և ընթացիկ ամսում քաղաքային իշխանությունները դատարան պետք է ներկայացնեն պարտքերը կրճատելու վերաբերյալ պլան: