Ռուսաստանցի աստղերը կմասնակցեն «Նովայա Վոլնայի» այլընտրանք «Ռանդևուին»07.17.2023
Հուլիսի 26-30֊ին հետխորհրդային տարածաշրջանում շոու բիզնեսի ոլորտի հայտնի աստղերից մեկը՝ Լատվիացի երգչուհի Լայմա Վայկուլեն կանցկացնի իր հիմնած «Laima Rendezvous Jurmala» երգի հերթական փառատոնը։ 2015թ․֊ց անցկացվող այս «Ռանդևուն» համարվում է Լատվիայում ամենամեծ երաժշտական ստուգատեսը և փոխարինում է Սոչի տեղափոխված «Նոր ալիքի» («Նովայա Վոլնա») ռուսական նախագծի այլընտրանքը։
Լայմա Վայկուլեի «Ռանդևու»֊ին հիմնականում հանդես են գալիս լատիշ կատարողներ։ Բայց այս անգամ, բացի նրանցից Վայկուլեն մասնակցելու համար հրավիրել է նաև Ռուսաստանում օտարերկրյա գործակալ հայտարարված և հիմա Եվրոպայում բնակվող հայտնի ռոք երաժիշտ Անդրեյ Մակարևիչին և երգչուհի Մարիա Մաքսակովային։ Բացի այդ նա հայտարարել է, որ հյուրի կարգավիճակով իր միջոցառմանը ներկա են լինելու Ռուսաստանից Իսրայել տարագրված ռուսական էստրադայի այնպիսի գերաստղեր, ինչպիսիք են Ալլա Պուգաչյովան և Մաքսիմ Գալկինը։