Դի Կապրիոյի շանսերը «Օսկար» ստանալու հարցում մեծանում են02.01.2016
Հոլլիվուդյան կինոաստղ Լեոնարդո Դի Կապրիոյի «Օսկար» մրցանակին արժանանալու հնարավորությունները, ըստ փորձագետների գնահատականների, մեծանում են: Նրա աշխատանքը «Վերապրածը» ֆիլմում արժանացել է ևս մեկ հեղինակավոր՝ ԱՄՆ-ի կինոդերասանների համքարության մրցանակին՝ ճանաչվելով լավագույնը:
Այս հեղինակավոր մրցույթում Դի Կապրիոյի մրցակիցները եղել են Ջոնի Դեփը, Մայքլ Ֆասսբենդերը, Էդդի Ռեդմեյնը և Բրայան Քրենսթոնը: Գործնականում նրանք հենց այս կազմով էլ պայքար կմղեն Ամերիկյան կինոարվեստների ակադեմիայի գլխավոր մրցանակի՝ «Օսկար»-ին տիրելու համար:
Հիշեցնենք, որ Դի Կապրիոն տարբեր տարիների արդեն 5 անգամ ներկայացվել է այդ պատվավոր մրցանակին, սակայն այպես էլ չի ստացել այն:
«Վերապրածը» ֆիլմում նրա խաղացած դերը կինոդերասանների համքարության կողմից շնորհված մրցանակով արդեն արժանանում է երկրոդ հեղինակավոր պարգևին: Առաջինը «Ոսկե գլոբուս».ն է:
Այս նույն մրցույթում ԱՄՆ-ի կինոդերասանների համքարությունը 2016 թ.-ի լավագույն դերասանուհի է ճանաչել Բրի Լարսոնին՝ «Սենյակ» ֆիլմում կերտած գլխավոր դերի համար:
Հիշեցնենք, որ կինոդերասանների համքարությունը պարգևատրում է ոչ թե կինոնկարները, այլ դերակատարներին: