Մահացել է Դեմիս Ռուսոսը01.26.2015
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում 68 տարեկան հասակում մահացել է հայտնի հույն երգիչ և երաժիշտ Դեմիս Ռուսոսը: Այդ մասին ֆրանսիական լրատվամիջոցներին հայտնել են նրա հարազատները:
Ռուսոսը մահացել է անցյալ շաբաթ, լույս կիրակի գիշերը՝ հունվարի 25-ին: Երգիչի ընտանիքը այդ վշտալի լուրը անմիջապես չի հայտնել, որպեսզի «չմռայլի Հունաստանի համար կարևոր ընտրությունները», որոնք կայանում էին հենց այդ նույն օրը:
Կյանքի վերջին շրջանում արտիստը ապրում էր երբեմն Հունաստանում, իսկ երբեմն էլ՝ Փարիզին մոտ գտնվող Նեյի քաղաքի իր բնակարանում:
Դեմիս Ռուսոսը ծնվել է 1946 թ.-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, Հունաստանից այստեղ ներգաղթած ընտանիքում: Նրա մայրը երգչուհի էր, իսկ հայրը՝ դասական գիթառ էր նվագում: Ինքը՝ Ռուսոսը ուսումնառության տարիներին հասցրեց սովորել նվագել մի շարք գործիքներ՝ գիթառ, շեփոր, կոնտրաբաս և երգեհոն:
1950-ական թվականների կեսերին նրա ընտանիքը տեղափոխվեց Հունաստան:
1963 թ.-ին Դեմիս Ռուսոսը իր երկու ընկերների հետ հիմնում է «Aphrodite’s Child» խումբը, որը 1968 թ.-ին, Հունաստանում կատարված զինվորական հեղաշրջումից հետո տեղափոխվում է Փարիզ:
Այս խմբի առաջին հայտնի երգը «Անձրև և արցունքներ»-ն է:
1971 թ.-ին Ռուսոսը հեռանում է խմբից և սկսում հանդես գալ որպես մեներգիչ: Այս կարգավիճակում հանդես գալիս Դեմիս Ռուսոսը վաճառել է ավելի քան 60 մլն ձայնապնակ: