Երեխային ցկյանս հաշմանդամությունից փրկելու գինը ընդամենը 6 հազար եվրո է03.24.2014
Այսօր «taglur.am» կայքի էլեկտրոնային հասցով ստացվեց նամակ, որտեղ խոսք է գնում մանկական ուղեղային կաթվածով տառապող 4 -ամյա Արմեն Նարեկի Քառյանի բուժման և երեխայի ամբողջ կյանքը հաշմանդամ ապրելուց խուսափելու համար պայքարում նրա ծնողներին օգնության ձեռք մեկնելու մասին:
Նամակին կից ներկայացված գրությունում ծնողները մասնավորապես նշում են. «…Մեզ մնում է միայն մեր երեխայի փրկությունը կապել ավելի էֆեկտիվ բուժման հետ, որն իրականացվում է Գերմանիայում գործող մանկական ուղեղի կաթվածի բուժման կենտրոնում, այն էլ` միմիայն զգալի միջոցների` մոտ վեց հազար եվրոյի առկայության դեպքում, որն իր մեջ ներառում է դիագնոստիկան, բուժում, ֆիզիոթերապիան և բժշկական այլ օժանդակ միջոցառումներ: Մեր որդու առողջության վերականգնման համար ամեն մի օրվա կորուստը մոտեցնում է նրան, որ երեխան կարող է ամբողջ կյանքում գամված լինել հաշմանդամի սայլակին»: