Ֆրանսիայի ամենապատվավոր մրցանակը շնորհվել Է ծագումով իսպանուհի գրողին11.05.2014
Ֆրանսիայի ամենահեղինակավոր Գոնկուրյան գրական մրցանակն այսօր՝ նոյեմբերի 5-ին շնորհվել է գրող Լիդի Սալվայրեին՝ «Չլացել» վեպի համար:
«Ես շատ բավարարված եմ, ես շատ զարմացած եմ: Ես երջանիկ եմ»,- ասել է Սալվայրեն «Դրուան» ռեստորանի մոտ հավաքվածներին, որտեղ ավանդության համաձայն հրապարակվել է այդ պատվավոր մրցանակի այս տարվա տիրոջ անունը:
Ծագումով իսպանացի Սալվայրեն մասնագիտությամբ գրականագետ է: նրա շատ աշխատանքներ են ներկայացվել մրցանակների: Նրա «Կյանքը ուրվականների հետ» գիրքը « Lire» հանդեսի հարցմամբ 1997 թ.-ին ճանաչվել է լավագույնը:
Վեպը, որը նրան արժանացրել է Գոնկուրյան մրցանակի, անդրադառնում է 1936 թ.-ին Իսպանիայում բռնկված քաղաքացիական պատերազմին: Պատումը հիմնականում հյուսվել է հեղինակի մոր պատմածների հիման վրա, ով եղել է այդ իրադարձությունների վկան (նրա ծնողները եղել են հանրապետականներ):
«Չլացել»-ը նաև երկու երիտասարդ մարդկանց պատմություն է, ովքեր չեն կարող միմյանց հետ լինել մի շարք սոցիալական և քաղաքական տարաձայնությունների պատճառով:
Գոնկուրյան մրցանակը արդեն 100 տարի է, որ շնորհվում է ֆրանսերեն լեզվով գրված լավագույն վեպի հեղինակին: Այն անվանակոչվել է ֆրանսիացի դասականներ Էդմոն Լուի Անտուան և Ժյուլ Ալֆրեդ Յու Գոնկուր եղբայրների անունով: Նրանցից կրտսերը իր կարողությունը ժառանգություն թողեց գրականության ակադեմիային, որը անվանվեց Գոնկուրյան և որի հիմնեց նրա անունով ամենամյա մրցանակ:
Մրցանակը շնորհվում է ՝ այդ նպատակով Փարիզի «Դրուան» ռեստորանում հավաքվող ակադեմիայի 10 անդամների քվեարկության արդյունքում: Յուրաքանչյուր ակադեմիկոս ունի մեկ ձայնի իրավունք և այդ ձայնը նա կարող է տալ միայն մեկ գրքի և միայն նախագահը ունի երկու ձայն:
Գոնկուրյան մրցանակը խորհրդանշական մեծության է, ընդամենը 10 եվրո, սակայն մրցանակակրի առջև բացում է ոչ միայն հայտնի դառնալու ճանապարհ, այլև գրվածքների մեծաքանակ երաշխավորված տպաքանակներ: