Հերթական «Քայլ ընդառաջ»-ը ՝ սահմանափակ հնարավորություններով երեխաներին05.19.2014
Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնում մայիսի 23-ին կբացվի սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների «Քայլ ընդառաջ» խորագիրը կրող Միջազգային ստեղծագործական փառատոնը:
Միջոցառմանը կմասնակցի 300 երեխա: Որպես հիմնական նվագախումբ հանդես կգա Մարինյան թատրոնի աշխարհահռչակ սիմֆոնիկը՝ Վալերի Գերգիևի ղեկավարությամբ: Փառատոնում հանդես կգա նաև երաժիշտ-վիրտուոզ Միշել Տիրաբոսկոն, ով թեև զրկված է երկու ձեռքերի ոսկրերից, բայց կատարում է ամենաբարդ ստեղծագործությունները, ապրում է ակտիվ հյուրախաղային կյանքով, կատարում է ձայնագրություններ աշխարհի լավագույն սիմֆոնիկ նվագախմբերի հետ:
Ավանդության համաձայն փառատոնին կմասնակցեն նաև սահմանափակ հնարավորություններ ունեցող ամենափոքրիկ երաժիշտները, ինչպես նաև Մարինյան թատրոնի մենակատարները: