Ռեժիսորը խնդրել է պաշտպանել կինոթատրոնները ծայրահեղականներից09.01.2017
Ռուսաստանցի կինոռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելը դիմել է Ներքին գործերի նախարարության և Դաշնային անվտանգության ծառայության ղեկավարներին՝ խնդրելով պաշտպանել այն կինոթատրոնները, որոնցում պետք է ցուցադրվի իր նկարահանած «Մաթիլդա» կինոնկարը:: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:
Այսպիսի խնդրանքով ռեժիսորը հանդես է եկել Օգոստոսի 31-ի գիշերը Սանկտ-Պետերբուրգում նրա ղեկավարությամբ գործող «Ռոկ» կինոստուդիայի ծառայողական շենքը հրդեհելու փորձից հետո:
Ուչիտելը նշել է, որ ինքն անհանգստանում է այն մարդկանց համար, որոնք սպասում են իր ֆիլմին և կգնան կինոթատրոններ այն դիտելու համար:
Հիշեցնենք, որ կինոնկարը ռուսական վարձույթի շուկա է դուրս բերվելու հոկտեմբեր ամսին:
«Ես սարսափում եմ երկրի ապագայի համար, որը, ինչպես և Նիկոլայ ցարի ժամանակ, տարբեր բովանդակությամբ ինչ-որ ծայրահեղականները հրում են արյունոտ փոսի մեջ »,- ասել է Ալեքսեյ Ուչիտելը:
Ռուսական հասարակության մեջ մեծ աղմուկ բարձրացրած «Մաթիլդա» ֆիլմում Ուչիտելը ներկայացնում է դեռ գահ չբարձած ապագա Նիկոլայ 2-րդի և պարուհի Մաթիլդա Քշեսինսկայայի սիրավեպը: Այսպիսի ֆիլմի գոյությունը մերժում են ռուսական հասարակության որոշակի խավեր, ում համար Նիկոլայ 2-րդ ցարը համարվում է սրբադասված և անձեռնմխելի:
Այս թեմայով այլ հղումներ-1