Ֆրիդան մի ոտքով կանգնած է գետի մեջ, իսկ մյուսով ցամաքում02.20.2020
Բրյուսելի արվեստի և պատմության թանգարանում գործում է մի բաժին, որը կոչվում է «Սրտի թանգարան»: Այնտեղ ներկայացված են 500 թեմատիկ կտավներ, որոնք պատկերում են մարդու այդ կենսական օրգանը ամենատարբեր արվեստագետների մեկնաբանությամբ: Հատկանշական է, որ այս յուրահատուկ թանգարանային հավաքածոն երկար տարիների ընթացքում հավաքել, ապա 1990թ.-ին Բրյուսելի թանգարանին է նվիրել ազգությամբ հայ կարդիոլոգ Նուբար Բոյաջյանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «theartnewspaper.ru»-ին:
Ընդհանրապես մարդկային սիրտը, խորհրդանշանների համակարգում ընկալվում է որպես իսկական սիրո արտահայտություն: Այն արվեստագետները իրենց ստեղծագործություններում ներկայացնում են տարբեր ձևերով: Սակայն, առավել մասսայականը, որպես խորհրդանշան, անշուշտ, սիրտը պատկերող տերևանման նշանն է, որը ի հայտ է եկել 13-րդ դարի կեսերին և հանդիպում է կրոնական մշակույթում, շնորհավորական բացիկների վրա, զարդի տեսքով և այլն:
Հիշենք համաշխարհային գեղանկարչական արվեստում այս թեմայով հանճարեղ Ֆրիդա Կալոյի հեղինակած նկարներից մեկը, որն, իհարկե, contemporary art-ի ոլորտում դժվար է տեղադրել, սակայն, նաև, անզուգական է իր ներգործությամբ և դժվար թե ժամանակակից արվեստագետներից որևէ մեկին հաջողվի հասնել նման արտահայտչականության:
Նկարչուհին Մեխիկոյի ժամանակակից արվեստի թանգարանում պահվող «Երկու Ֆրիդա» կրկնակի ինքնադիմանկարը վրձնել է բառացիորեն երկու անգամ ամենանատուրալիստական ձևով մերկացնելով սեփական սիրտը:
Այդ նույն նատուրալիզմը Կալոն ցուցադրել է առավել վաղ շրջանի «Հիշողություն» («Սիրտ») ինքնանկարում (1937թ.): Այդ կտավում Ֆրիդան մի ոտքով կանգնած է գետի մեջ, իսկ մյուսով ցամաքում: Ափին՝ նրա արյունածոր սիրտն է:
Երկու նկարներն էլ կապված են նկարչուհու մշտական հիվանդ վիճակի, ամուսնու հետ հարաբերությունների ընթացքում առաջացած հոգեկան ցնցումների հետ:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: