Դերասանին ազատ են արձակել ստորագրությամբ չբացակայելու պայմանով09.20.2019
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Մոսկվայի քաղաքային դատարանը քննել է դերասան Պավել Ուստինովին ազատ արձակելու ՌԴ Գլխավոր դատախազության միջնորդությունը և փոխել է նրա խափանման միջոցը և ազատ է արձակել մեկուսարանից՝ ստորագրությամբ չբացակայելու պարտավորությամբ:
«РИА новости»-ին տեղեկացնում է, որ նոր դատավճիռը կայացնելիս դատարանը հաշվի է առել ոչ միայն Ուստինովի անձնական տվյալները, այլև իր երիտասարդ գործընկերոջ համար «Սատիրիկոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Ռայկինի երաշխավորությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուստինովը դատապարտվել էր 3,5 տարվա ազատազրկման՝ չթույլատրված բողոքի ակցիային մասնակցելու, Ռոսգվարդիայի զինվորներին դիմադրություն ցույց տալու և նրանցից մեկին մարմնական վնաս հասցնելու մեղադրանքով:
Այս դատավճիռը Մոսկվայում և այլ տարածաշրջաններում առաջացրել էր հասարակական բողոքի ալիք, քանի որ դատարանը այդքան խիստ էր վարվել մի քաղաքացու հետ, որն ընդհանրապես առնչություն չէր ունեցել Մոսկվայի Պուշկինի հրապարակում օգոստոսի 3-ին տեղ գտած քաղաքացիական բողոքի ակցիայի հետ:
Այս թեմայով այլ հղումներ-1