Կինոստուգատեսը կանցկացվի ողջ շաբաթվա ընթացքում Ռուսաստանցի լավագույն կինոռեժիսորները և ոլորտում դեբյուտանտները իրենց լավագույն աշխատանքները կներկայացնեն Սոչիում մեկնարկած «Կինոտավր» բաց փառատոնում: Այդ մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:
Կինոստուգատեսը կացկացվի ողջ շաբաթվա ընթացքում:
«Կինոտավր»-ի նախագահ Ալեքսանդր Ռոդնյանսկին ասել է, որ իրենց «փառատոնը հարմարավետ արգելոց չի հեղինակային կինեմատոգրաֆի համար: Այն տարածք է, որտեղ հեղինակային և հանդիսատեսային կինոն հանդիպում են միմյանց, որտեղ իրար հետ համագործակցում են «մեյնստրիմը» և «արմատական փորձարարությունը»,- նշել է Ռոդնյանսկին:
Մրցութային ծրագրում կներկայացվի 14 լիամետրաժ կինոնկար, որոնցից 7-ը դեբյուտային: Ներկայացված կարճամետրաժ կինոնկարներից մրցույթում ընդգրկվել է 20 ֆիլմ:
Փառատոնի ծրագրի շրջանակներում կանցկացվեն վարպետաց դասեր ու կլոր սեղաններ, կկազմակերպվի մրցույթից դուրս ֆիլմերի ցուցադրություն:
«Կինոտավր» ռուսական բաց փառատոնն այդ երկրում ամենամասսայականներից է: Այն, սկսած 1991 թ.-ից, ամեն տարի անցկացվում է Սոչիում: