«300 սպարտացիները» ֆիլմի շարունակությունը` ծովում03.07.2014
Ամերիկյան «300 սպարտացիները» կինոնկարի պրոդյուսեր Ջանի Նունարին և ռեժիսոր Նոամ Մուռոն հանդիսատեսին են ներկայացրել այդ պատմական իրադարձության մասին պատմող մի նոր ֆիլմ: Նկարահանումները հիմնականում տեղի են ունեցել Բուլղարիայում: Նոր կինոնկարը, որ ստացել է «300 սպարտացիներ: Կայսրության ծաղկումը» վերնագիրը, ռեժիսորի ասելով այնպես է նկարահանվել, որ և հասկանալի լինի նրանց, ովքեր առաջին ֆիլմը չեն նայել, և չկրկնեն առաջին ֆիլմը, այլ այն դիտողներին հաճելի ձևով հիշեցնեն դրա մասին: Արդյունքում «հանդիսատեսները իրենց ծանոթ ինչ-որ պատկերներ կրկին կվայելեն հաճույքով, իսկ մյուսների մոտ գուցե և ցանկություն կառաջանա դիտել նաև առաջին ֆիլմը»,- նշել է Մուռոն:
3D ձևաչափով նկարահանված կինոնկարի հիմնական գործողությունները կատարվում են ծովում: Հեղինակները ուսումնասիրել են մ.թ.ա . 5-րդ դարի հունական և պարսկական ռազմանավերի բոլոր տեխնիկական տվյալները, չափն ու ձևը և ձգտել են հավաստի լինել պատմական իրողությանը, նշել է կինոնկարի պրոդյուսեր Ջանի Նունարին:
Նա նաև ասել է, որ այսպիսի ֆիլմի վրա աշխատանքը ինչ-որ տեղ նման է թատրոնում աշխատելուն: « Դու կլանվում ես այն գաղափարով, թե ինչ է իրենից ինքնին ներկայացնում դերասանությունը: Կլանված ես այս գործընթացի գեղեցկությամբ: Աշխատում ես դրա վրա, զգում ես այն: Դու մտածում ես այն մասին, որպեսզի յուրաքանչյուր դերասանի մեջ, յուրաքանչյուր դրվագում լինի իրեն բնորոշ արտահայտչականությունը, այդ արտահայտչականության ձևի մասին: Այդ ամենի մեջ ես տեսնում եմ ժամանակակից կինեմատոգրաֆի իմաստը»,- ասել է Ջանի Նունարին: