Ըստ Մարինա Աբրամովիչի, իսկական թատրոնում դանակն իրական չէ․․․ 11.08.2021
«Որպեսզի լինես պերֆորմանսի մասնագետ, դու պետք է ատես թատրոնը»,֊ այսպիսի կարծիք է հայտնել մեկը, որին հաճախ անվանում են նաև «դիմացկունության արվեստի մասնագետ» Նրա անունը Մարինա Աբրամովիչ է։
Նա դիմացել է հյուծվածության և վախի ցավին՝ փորձարկելով սեփական անձի սահմանները՝ ապշած հանդիսատեսի առջև վտանգելով սեփական կյանքը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru․֊ին։
Մի առիթով նա բարձրաձայնել է, որ իսկական թատրոնում դանակն իրական չէ, արյունը՝ նույնպես, իսկ զգացմունքներն անճշմարտանման են։ Դրան հակառակ, Աբրամովիչը վստահեցնում է, որ պերֆորմանսում ամեն ինչ ճիշտ դրա հակառակն է՝ և դանակը, և արյունը, և զգացմունքները իրական են։
1997թ․ Վենետիկի բիենալեում Մարինա Աբրամովիչն արժանացել է գլխավոր մրցանակին «Ոսկե առյուծին»։ 2010թ․֊ին ԱՄՆ֊ում նա անցկացրեց իր ամենախոշոր հետհայաց ցուցադրանքը և 700֊ժամյա պերֆորմանսը՝ «Արվեստագետի ներկայությամբ» վերնագրով։ Այդ միջոցառման ժամանակ, որը տեղի ունեցավ Նյու֊Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում, նա լռելյայն հանդիպումներ ունեցավ 1500 մարդու հետ։
Նրա վերջին և ամենամեծ ինստալացիան, որ վերնագրել էր «Crystall Wall of Crying», վերջերս հայտնվել էր Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Հոլոքստի զոհերի հիշատակը հավերժացնող «Բաբի Յար» հուշահամալիրում։ Խտացրած քարե ածուխից բարձրացված 40 մետր երկարությամբ և 3 մետր բարձրությամբ պատն, ասես, մտովի շարունակվում էր մինչև Երուսաղեմի հայտնի «Լացի պատ»։
Նոյեմբերի 9֊ին, Մարինա Աբրամովիչը անվճար դասախոսությամբ հանդես է գալու առցանց տիրույթում։ Այդ դասախոսության թեման է․ «Այն ամենը, ինչն անհրաժեշտ է ձեզ իմանալ պերֆորմանսի մասին»։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: