Ստեղծվել է կին գրողներին հաջողության ճանապարհը ցույց տվող ստեղծագործական լաբորատորիա«Օսկար»-ի քառակի դափնեկիր, իսկ շատերի կարծիքով, այսօր ապրող ու գործող ամենամեծ ամերիկյան դերասանուհի Մերիլ Սթրիփը որոշել է դեպի կինո տանող ճանապարհ բացել տաղանդավոր կին-սցենարիստների և գրողների համար: Կինոարտադրության մեջ կանանց ինքնարտահայտվելու հնարավորություն ընձեռող «New York Women in Film & Television» և «IRIS» հիմնադրամների հետ համատեղ դերասանուհին կազմակերպում է 40-նն անց կին գրողների ստեղծագործական լաբորատորիա, որպեսզի օժանդակի նրանց մասնագիտություն ձեռք բերելու մեջ: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «runyweb.com»-ին:
65-ամյա դերասանուհու այդ մտադրությունը և ծրագրերը հայտնի են դարձել օրերս Նյու-Յորքում կայացած Թրայբեքի 14-րդ կինոփառատոնի ժամանակ:
Մերիլ Սթրիփը հանդես է գալիս ոչ միայն այդ նախաձեռնության կազմակերպչի դերում, այլ նաև այն ֆինանսավորող կողմերից մեկն է: Ծրագիրը կոչվում է «Writers Lab» («Գրողների լաբորատորիա»), որը նախատեսված է նրանց համար, ովքեր արդեն սցենար գրելու փորձ ունեն, բայց չեն հասել հաջողության: Լաբորատորիան նպատակ ունի առավել ընդարձակել սցենար գրող կանանց համար հեռանկարները:
Բոլոր ցանկացողները կարող են իրենց դիմումները լաբորատորիային ներկայացնել մայիսի 1-ից հունիսի 1-ի միջակայքում, իսկ նրանցից 8 երջանիկների անունները, ում բախտ կվիճակվի դառնալ լաբորատորիայի մասնակից, կհայտարարվի օգոստոսի 1-ին: