«Լինքոլնը ալ կարմրի մեջ» վեպի հեղինակը՝ հեղինակավոր մրցանակի դափնեկիր10.18.2017
Անգլերեն լեզվով ստեղծագործող գրողների համար նախատեսված բուքերյան մրցանակի տերը 2017թ.-ին դարձել է Ջորջ Սոնդերսը իր «Լինքոլնը ալ կարմրի մեջ» վեպի համար: Այդ մասին «reuters.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Այս վեպը Սոբդերսի առաջին ծավալուն գրական ստեղծագործությունն է: Մինչ այդ նա աչքի է ընկել որպես պատմվածքների հեղինակ:
Մրցանակակիր վեպն այն մասին է, որ Աբրահամ Լինքոլնը գնում է գերեզման, որպեսզի ողբա իր որդի Վիլլիի մահը և լսում է պատմություններ, որոնք իրեն պատմում են հանգուցյալները:
Մրցանակակիրը կստանա 50 հազար ֆունթ սթերլինգ: Բացի այդ մյուս մրցանակակիրների հետ նրան կհանձնվի ևս 2,5 հազար ֆունթի բանկային չեք:
Բուքերյան մրցանակը հիմնադրվել է 1969թ.-ին: Սկզբում այն անցկացվում էր միայն Մեծ Բրիտանիայում, իռլանդիայում և համագործակցության երկրներում: 2014թ.-ից մրցանակի կարող է հավակնել ցանկացած երկրի գրող, որը իր վեպը գրել է անգլերեն լեզվով:
Այս թեմայով այլ հղումներ-1