Անգլիական ճշտապահության վկան այսօր հոբելյար է07.12.2019
Այսօր՝ հուլիսի 12-ին, Մեծ Բրիտանիայի խորհդանիշ հայտնի Վեստմիստերյան պալատի աշտարակը, որը հայտնի է Բիգ-Բեն անով, տոնում է իր հոբելյանը:Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
«160 տարի առաջ Բիգ-Բենը սկսեց ցույց տալ ժամանակը՝ ըստ Գրինվիչի և բոլոր լոնդոնցիները դրանով էին ստուգում իրենց գրպանի ժամացույցների աշխատանքը: Դա հսկայական ազդեցություն է թողել մեր մշակույթի վրա: Հնարավոր է, որ հենց Բիգ-Բենի շնորհիվ են հյուսվել լեգենդներ անգլիացիների հայտնի ճշտապահության մասին»,- նշել է աշտարակի վերականգնման գլխավոր ճարտարապետ Ադամ Վաթռոբսկին:
Կլոր ամյակը Բիգ-Բենը դիմավորում է լռության մեջ: Ժամացույցը կրող նշանավոր աշտարակում ընթանում են վերականգնման աշխատանքներ, որոնք մեկնարկել են 2017թ.-ին և կշարունակվեն մինչև 2021թ.-ն: UNESCO-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկված հուշարձանի վերականգնումը ընթանում է ըստ սահմանված ժամանակացույցի:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: