Հնագույն Եվրոպական զբոսայգին ազդարարեց Ծննդյան տոների գալուստը12.16.2017
Նախօրեին՝ դեկտեմբերի 15-ի երեկոյան, Կոպենհագենի Թիվոլի զբոսայգում վառել են ծննդյան տոների կրակները: Այդ մասին «ntdtv.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Այս տարի իր համբավով և մասսայականությամբ Եվրոպայում երրորդը համարվող այգում շատ անգամ ավելի շքեղ տոնական լույսեր են առկայծում, քան դա եղել է նախորդ տոներին:
Տոնածառները, հին ատրակցիոնները, և շենքերը զարդարված են հիանալի գեղեցկության լույսերով: Միայն մեկ հեքիաթային ծառ պատրաստելու և լուսային գեղեցիկ շղթաներով զարդարելու համար անհրաժեշտ է եղել 32 հազար փոքրիկ լամպ:
Թիվոլի զբոսայգին հիմնադրվել է 19-րդ դարում և այդ ժամանակից ի վեր այն սիրելի հանգստավայր է դարձել Կոպենհագենի բնակիչների և հյուրերի համար: Այգու պատմության անցած 173 տարիներից վերջին 23-ում այստեղ նշում են Ծննդյան տոները:
Բացի լույսերից, դեկորացիաների մեջ օգտագործվել են կաղամբ, դդում և.... արհեստական ձյուն:
Թիվոլի զբոսայգին զբաղեցնում է ավելի քան 80 հազար քառակուսի մետր մակերես: Այս տարվա Ծննդյան տոների պատվին այստեղ տեղադրվել են 1000 տոնածառ, որոնք զարդարելու համար օգտագործել են ավելի քան 3,5 կմ ընդհանուր երկարությամբ արհեստական ծաղկաշղթա:
Ավելացնենք, որ 2016թ.-ին Թիվոլի զբոսայգի են այցելել 4մլն 700 հազար զբոսաշրջիկ: