Ալ Պաչինոն նշում է իր ծննդյան օրը04.26.2014
Այսօր՝ ապրիլի 25-ին իր 74-ամյակն է նշում ամերիկացի նշանավոր դերասան Ալ Պաչինոն:
Նա իր մասնագիտական գործունեությունն սկսել է 60-ականներից՝ թատրոնում: Հետո ընդունվել է Նյու-Յորքի դերասանական դպրոց և զուգահեռ սկսել է նկարահանվել կինոյում: 1972 թ.-ին նա առանց փորձնական նկարահանման, միանգամից ստացել է Մայքլ Կոռնեոլեի դերը՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի հայտնի «Կնքահայրը» ֆիլմում: «Օսկարի» է ներկայացվել երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերասանի անվանակարգում: Այդ պատվավոր մրցանակի համար նա իր կարիերայի ընթացքում առաջադրվել է 8 անգամ, սակայն արժանացել է միայն մեկին՝ 1993 թ.-ին, Մարտին Բրեստի «Կնոջ բույրը» ֆիլմում թոշակի անցած կույր զինվորական սպայի դերակատարման համար:
Միչև այսօր էլ Ալ Պաչինոն խաղում է թատրոնում, իսկ նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում:
Այս օրերին նա նկարահանվում է «Պատկերացրու ինքդ քեզ» նոր գեղարվեստական կինոնկարում և մարմնավորում է ծեր երաժշտի կերպար: