Շ.Մուր. «Ճանապարհը դեպի լավ դրամատիկական ֆիլմ քաղաքականությունը չի կարող խոչընդոտել»12.29.2014
Բրիտանական հեռահաղորդման կորպորացիան (BBC-ն) 2015 թ.-ի հունվարից Ռուսաստանում սկսում է Լև Տոլստոյի «Պատերզմ և խաղաղություն» վեպի նոր էկրանավորման աշխատանքները: Ֆիլմի նկարահանումները պետք է ընթանան նաև Լիտվայում և Լատվիայում: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Կինոնկարը պետք է ցուցադրվի BBC-ի 1-ին ալիքով եկող տարվա վերջերին, այն կազմված է լինելու 1 ժամ տևողությամբ 6 սերիաներից:
««Պատերազմ և խաղաղություն» վեպի էկրանավորումը մեր հեռուստաալիքի համար մեծ իրադարձություն է»,- ասել է BBC-ի ղեկավար Շարլոտա Մուրը: Իսկ «Daily Telegraph» պարբերականը նշում է, որ « դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ այժմ, հնարավոր է, որ ամենաջերմը չեն, սակայն BBC-ի ճանապարհը դեպի լավ դրամատիկական ֆիլմ քաղաքականությունը չի կարող խոչընդոտել»:
Ավելացնենք, որ բացի այդ, 2015 թ.-ի հունվարի 1-ից BBC-ի ռադիոյի 4-րդ ալիքով կհեռարձակվի «Պատերազմ և խաղաղության» ռադիոբեմականացումը, որին կմասնակցեն ֆիլմի նկարահանումների հետ կապ չունեցող այլ արտիստներ:
Ի դեպ, 1972 թ.-ին BBC-ին արդեն նկարահանել է Լև Տոլստոյի այդ վեպի հեռուստատեսային մեկ տարբերակ: