Կարմիր բանակային Սուխովին մարմնավորողը կհուղարկավորվի Նովոդևիչի գերեզմանոցում03.10.2014
Մարտի 7-ին, կյանքի 84-րդ տարում վախճանվեց ռուս դերասան Անատոլի Կուզնեցովը: Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ հայտնի դերասանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 13-ին ՌԴ կինեմատոգրաֆիստների միության տանը՝ ժամը 12:00-ին: Հաղորդագրությունը նաև նշում է, որ դերասանը կհուղարկավորվի Նովոդևիչի գերեզմանոցում:
Անատոլի Կուզնեցովը կինոյում առաջին անգամ հանդես է եկել 1954թ.-ին: Նրա դեբյուտը կայացել է «Վտանգավոր արահետներ» գեղարվեստական կինոնկարում: Կինոարվեստում նրա կերտած կերպարներից առավել մասսայական է դարձել կարմիր բանակային Սուխովի կրպարը «Անապատի սպիտակ արևը» ֆիլմում:
Իր կինեմատոգրաֆիական գործունեության ընթացքում Կուզնեցովը կերտել է մոտ 100 կինոհերոսի կերպար: Նա նկարահանվել է ռուսական կինոն ներկայացնող այնպիսի գործերում, ինչպիսիք են «Ճակատամարտ Մոսկվայի համար», «Թուրքական գամբիթ», «Տաք ձյուն» և մի շարք այլ կինոնկարները: