Նարչուհին ճակատին պատկերել է ամուսնուն և գործընկերոջը11.17.2021
Մեքսիկացի հայտնի նկարչուհի Ֆրիդա Կալոյի (1907-1954) ,Դիեգոն և ես» ինքնանկարը նախօրեին Նյու֊Յորքի Sotheby՝s աճուրդում վաճառվել է 34,8 մլն դոլարով, որը ռեկորդային է համարվում լատինամերիկացի նկարիչների համար։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը․՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։
Կալոն այդ կտավը վրձնել է 1949 թ․֊ին։ Այն պատկերում է նկարչուհուն և նրա ճակատին ՝ ամուսնուն և գործընկերոջը՝ Դիեգո Ռիվերային (1886-1957)։ Ի դեպ, Ռիվերայի ճակատին նկարչուհին նկարել է նաև երրորդ աչք։
Ինչպես նշել են աճուրդի տանը, ինքնանկարները Կալոյի ստեղծագործության մեջ մեծ և կարևոր տեղ են գրավել։ Դրանք կազմում են նրա հայտնի կտավների գրեթե մեկ երրորդ մասը։ Ենթադրվում է այդ հանգամանի վրա հատկապես մեծ է նկարչուհու հոր դերակատարությունը, որը լուսանկարիչ է եղել և հաճախ է դստեր համար ֆոտոսեսիաներ անցկացրել։
«Դիեգոն և ես» նկարը Կալոյի ուշ շրջանի գործերից է և արտահայտում է այն մարդու նկատմամբ նվիրված սիրո զգացում, որը նրա կյանքի ուղեկիցն է եղել երկու տասնամյակ։
Ավելացնենք, որ մինչև աճուրդում վաճառվելը, նկարը եղել է մասնավոր կոլեկցիոներների մոտ և ճանապարհորդել է աշխարհի տարբեր ցուցասրահանդեսներում։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Այս թեմայով այլ հղումներ-1