Մանուկներին հասցեագրված գրքերիում հայտնաբերվել են պոռնոգրաֆիական նկարազարդումներ10.23.2013
Սանկտ-Պետերբուրգում Պատանիների ստեղծագործական պալատում անցկացվող ցուցահանդեսում բռնագրավվել է «Համլետ, դանիական արքայազնը» գիրքը, որը զարդարված է եղել պոռնոգրաֆիական բովանդակություն ունեցող նկարներով:
Գրքերի ցուցահանդեսի կազմակերպիչը եղել է Ռուսաստանի Դաշնությունում Դանիական մշակույթի ինստիտուտի պետերբուրգյան մասնաճյուղը:
Ցուցահանդեսում նման նկարներով ցուցանմուշ-գրքերի առկայության մասին Սանկտ-Պետերբուրգի նահանգապետին տեղեկացրել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի օրենսդիր ժողովի պատգամավոր Վիտալի Միլոնովը: Նա նաև այդ կապակցությամբ բողոք է ներկայացրել Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությանը:
Պատգամավորը ասել է, որ այդ գրքերը «… գենդերային-ազատ, սեռական բովանդակությամբ մանկական հեքիաթների մեկնաբանություններ են: Բնականաբար ես մտածեցի, որ Ռուսաստանում ոչ մի նորմալ ծնող չի թույլատրի այդպիսի գիրքը վերցնել և տալ երեխաներին»:
« Այս ամենը սեռական սանձարձակություն է, կյանքի այդ կողմի մանկացում, սեռական ինքնանույնականացում, որը երևում է իր ողջ տեսքով: Իմ գլխավոր խնդիրը ոչ թե հրատարակիչներին պատժելն էր, այլ այդ գրքերը բռնագրավելը: Սակայն մենք կկատարենք ստուգումներ, թե ով է այս պատմության հետ առնչվել: Ամենայն հավանականությամբ, այս գրքերի հրատարակիչները դանիացիներն են: Այժմ Դանիայում տարօրինակ մշակույթ է»,- ասել է պատգամավորը:
Միլոնովի դիմումին ի պատասխան քաղաքի նահանգապետ Պոլտավչենկոն հաղորդել է, որ գիրքն օպերատիվ կարգով հանվել է ցուցադրանքից, իսկ Պատանիների ստեղծագործական պալատի ղեկավարությանը հայտարարվել է նկատողություն:
Նահանգապետը նշել է, որ «Համլետ, դանիական արքայազնը» գրքի իլյուստրացիաները խախտել են «Երեխաների առողջությանը և զարգացմանը վնաս պատճառող տեղեկատվությունից զերծ պահելու մասին» դաշնային օրենքը: