Նախկին մահացու թշնամիների սերունդները իրենց նախնիների պես կրկին կզրահավորվեն08.08.2014
Էստոնիայի Նարվա քաղաքում օգոստոսի 8-10-ը տեղի կունենա «Նարվայի ճակատամարտը» ռուսական և շվեդական բանակների միջև: Ճակատամարտերը կկայանան նախ միջնադարյան ամրոցի Հյուսիսային բակում, ապա, օգոստոսի 9-ին առափնյա ռուսական բաստիոններում կուտակված զորքը կգրոհի շվեդների կողմից պահպանվող Գլորիա բաստիոնի վրա, իսկ երեկոյան՝ հակամարտող կողմերը միմյանց հետ վճռական բախման մեջ կմտնեն ամրոցի պատերի տակ:
Ռուս-շվեդական հակամարտությունը, որը հայտնի է «Հյուսիսային պատերազմ» անունով տեղի է ունեցել 17-րդ դարում, իսկ այսօր այն թատերականցված ձևով ներկայացվում է, որպես ավանդական փառատոն, որը կազմակերպում են Ռուսաստանի, Շվեդիայի, Էստոնիայի և մի շարք հարևան երկրների ռազմապատմական ակումբները:
Իրադարձությունները այս պատմական դեպքերը վերակենդանացնողներին ու հանդիսատեսներին տեղափոխում են 17-18 դարերի սահմանագիծ՝ Նարվա քաղաք, որտեղ մարդիկ զբաղվում էին արհեստագործությամբ, կազմակերպում էին տոնավաճառներ և ակամա դառնում մեծ ճակատամարտերի մասնակից ու վկաներ:
Նարվայի ամրոցի համար Շվեդական բանակը և Պյոտր Մեծի զոքերը միմյանց հետ բաղվեցին երկու անգամ: 1700 թվականին հաղթանակը շվեդների Կառլոս 12-րդը թագավորը տոնեց: Սակայն 4 տարի հետո, իր բանակի թերի կողմերը շտկելուց հետո, Պյոտրը վերջնականապես դուրս վանեց շվեդներին այդ ամրոցից:
Ավելացնենք, որ «Նարվայի ճակատամարտը» փառատոնը հովանավորվում է մոտ 62 հազար բնակչություն ունեցող քաղաքի ղեկավարության և «Կապիտալ» պետական հիմնադրամի կողմից: