Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Համացանցային խարդախները ծեր դերասանից խաբեությամբ շորթել են մեծ գումար

04.09.2024


Ռուսաստանում համացանցային խարդախների զոհ է դարձել խորհրդային հայտնի մնջախաղաց և պարող Օլեգ Կիրյուշկինը։ Այս մասին «Baza Telegram» ալիքի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»՝ հղում անելով «lenta.ru»֊ին։

76-ամյա դերասանը գումար աշխատելու առաջարկին հանդիպել է համացանցում։ Նրան վիրտուալ «գործատուն» ներկայացրել է, այն աշխատանքը, որի դիմաց պիտի վճարվի։ Կիրյուշկինը պետք է զբաղվեր հյուրանոցների առցանց ամրագրմամբ: Կենսաթոշակառուից պահանջվել է որոշակի գումար փոխանցել հեռախոսահամարով, ինչը և նա պարտաճանաչ կատարել է, իսկ հետո վիրտուալ գործատուն խոստացել է այդ գումարը տոկոսներով վերադարձնել։ Կիրյուշկինը ստուգել է այդ «բիզնես֊առաջարկության» սխեման և իրոք ստացել է դրամը պայմանավորվածության համաձայն։

Դրանից հետո նախկին մնջախաղացը միանգամից մի քանի պատվեր է ստացել; Նրանից պահանջվել է տարբեր հեռախոսահամարներով փոխանցել ընդհանուր առմամբ 168 հազար ռուբլի։Դրան հաջորդել է «գործատուի» նոր խնդրանքը՝ հյուրանոց պատվիրել ևս 220 հազար ռուբլու չափով։ Կիրյուշկինը այդպիսի գումար չի ունեցել։ Նա դիմել է «գործատուին»՝ խնդրելով վերադարձնել նախորդ ամրագրումների գումարը։ Սակայն դերասանին վիրտուալ տիրույթից պատասխանել են, որ քանի որ նա չի կատարել առաջադրանքը, ուստի արդեն ներդրված միջոցները հնարավոր չէ վերադարձնել։

Օլեգ Կիրյուշկինը Մոսկվայի թատերական արվեստների պետական ինստիտուտի շրջանավարտ է, Բեռլինի Երիտասարդության և ուսանողների X համաշխարհային փառատոնի դափնեկիր։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 18 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ