Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ցուցահանդես, որտեղ ներկայացվում են «Կերակրատեսակներ թշնամու համար»

01.10.2024

Ամանորից սկսած Ուկրաինայի Խարկով քաղաքի մունիցիպալիտետի պատկերասրահում գործում է ուտելու համար ոչ պիտանի ուտեստների ցուցահանդես։ Կիևցի նկարիչ Տերրա Նեյդորֆը ցուցադրանքում ներկայացրել է լուսանկարներ և «թշնամու համար» պատրաստված ուկրաինական կերակրատեսակների ինստալացիաներ։ Այդ ուտեստների բաղադրատարրերի մեջ մտնում են քարեր, հող, թունավոր բույսեր։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ostro.org»֊ին։

Նեյդորֆը նշել է, որ այս ցուցահանդեսը պատասխան է ռուսական ագրեսիային։

«Այս նախագծի գաղափարը ծագել է 2022թ․֊ին։ Սա այն է, ինչի մասին մտածելով քնում էի։ Մտքիս մեջ սկսեցի թշնամու համար ուտեստներ պատրաստել, որպեսզի վրեժ առնեմ։ Ես նրանց ուղղակի ծեփում էի մտքիս մեջ, ինչպես մանկության ժամանակ ավազը։ Դա այն էր, ինչ ինձ հանգստացնում էր, և ես կարողանում էի քնել»,֊ հայտարարել է Տերրա Նեյդորֆը և ընդգծել, որ, ընդհանրապես, որպես արվեստագետ, ինքը չի կարող անտեսել այն ամենն, ինչ կատարվում է շրջապատում, քանի որ դա ուղղակի նաև իրեն է վերաբերվում։

Խարկովը Կռիվոյ Ռոգից հետո երկրորդ քաղաքն է, որտեղ արվեստագետը ցուցադրում է իր աշխատանքները։ Ցուցահանդեսի համար նա ստեղծել է 5 ինստալացիաներ, որոնք խարկովյան խոհանոցի ուտեստներ են։

«Դա շոգեխաշած կաղամբ է, կուլեշ, խարկովյան քառակուսի պիցցա, շերլոտկա և կոմպոտ։ Սրանք այն 5 ուտեստներն են, որոնք պատրաստվել են խարկովցի կանանց հետ շփումներից հետո»,֊ ասել է Նեյդորֆը։

«Ուտեստներ թշնամու համար» ցուցահանդեսում նեկայացված են նաև ուկրաինական կերակրատեսակների 50 լուսանկարներ։

«Մենք կկերակրենք ցանկացածին, մենք անկեղծ մարդիկ ենք, սակայն մենք գիտենք մեր թշնամուն, գիտենք որ նրան չի հետաքրքրում պատմությունը, մշակույթը, ավանդույթները, նրան չեն հետաքրքրում նույնիսկ մեր մարդիկ։ Նրան հետաքրքրում է մեր հողը»,֊ նշել է արվեստագետը և ավելացրել, ուրեմն, ինչու՞ չտալ նրան այն ինչ֊որ նա ցանկանում է, սակայն մեր պայմաններով, տիրոջ պայմաններով»,֊ ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարել է արվեստագետը։

Այս ցուցահանդեսը առաջիկայում Տերրա Նեյդորֆը կներկայացնի նաև Կիևում և Դնեպրում։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 64 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ