Ռմբահարված Դրեզդենի շրջանաձև համայնապատկերը կցուցադրվի 2015թ.-ին01.15.2014
Ավստրիայում ծնված և Արևելյան Գերմանիայում հասակ առած ծագումով իրանցի նկարիչ Յադեհար Ազիզին, ով հայտնի է իր պատրաստած 360 աստիճանի, շրջանաձև համայնապատկերներով, որոշել է ստեղծել նոր շրջանաձև համայնապատկեր, որտեղ կպատկերվի Համաշխարհային երկրորդ պատերազմի ընթացքում գրեթե հիմնահատակ ավերված Դրեզդեն քաղաքը:
Սաքսոնիայի մայրաքաղաքի ռմբահարումները իրականցրել են Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերը 1945թ.-ի փոտրվարի 13-15-ին: Բացի այն, որ քաղաքը կորցրեց իր պատմական արժեք ներկայացնող շինությունները, ռմբակոծությունները մեծ կորուստ պատճառեցին նաև խաղաղ բնակչության շրջանում:
Նշենք, որ մինչև այսօր էլ հայտնի չէ այդ ռմբակոծությունների հետևանքով զոհվածների ճիշտ քանակությունը: Տարբեր գնահատականներով զոհերի թիվը անցել է 25 հազարից: Սակայն որոշ պատմաբաններ այդ թիվը ավելացնում են 4 անգամ և խոսում են 100 հազար զոհերի մասին:
Միաժամանակ մինչև այժմ էլ պարզված չէ, թե արդյո՞ք արդարացված են այդպիսի զանգվածային ռմբահարությունները ռազմական տեսանկյունից:
Ազիզին գտնում է, որ Դրեզդենի պատմությունը ցույց է տալիս, թե որքան լեցուն կարող է լինել առանձին վերցրած մի քաղաքի ճակատագիրը ողբերգականությամբ և հույսով:
Ենթադրվում է, որ ավերված քաղաքի համայնապատկերը պատրաստ կլինի 2015թ.-ին: