Վան Գոգը թվային տիրույթում ավելի երկար է հիշվում02.22.2019
Փարիզում բացվել է Վան Գոգի աշխատանքների թվային ցուցահանդեսը: Այցելուներին առաջարկվում է դիտել նկարչի կտավները՝ եռաչափ տիրույթում և դրանով լրացված իրականության մեջ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ru.euronews.com»-ին:
Նկարները արտապատկերվում են շարժման մեջ՝ հատակին և պատերին: Դա ուժգնացնում է ներկայության պատրանքը:
Ցուցադրանքի համար հատուկ ստեղծվել է ձայնային ձևովորում, որը օրգանապես համահունչ է ներկայացվող ստեղծագործություններին:
«Հսկայական քանակությամբ աշխատանքներից մեր ցուցահանդեսի համար ընտրել ենք 500 կտավ,- ասում է «Լույսի արվեստանոցի» տնօրեն Միքայել Կուզիգուն:- Դրանց անիմացիան հնարավորություն է տալիս այցելուներին լիովին խորասուզվել Վան Գոգի աշխարհի մեջ»:
Այս նախագծի տեխնիկական պատասխանատու, ինժեներ Օգյուստեն դ՝ Կուենտանան նշում է, որ ժամանակակից տեխնալոգիաները Վան Գոգի գործերում բացահայտում են անսպասելի մանրամասներ: «Նկարների այսպիսի խոշորացումը թույլ է տալիս տեսնել նյութը, գործվածքի տարրեր, որոնք մենք սովոր չենք տեսնել այդքան խոշորացված»,- ասում է նա:
«Այցելուն այստեղ ակտիվ դերակատարություն ունի,- ասում է ցուցահանդեսի գեղարվեստական ղեկավար Ջանֆրանկո Յանուցին: - Նրանք դառնում են ներկայացման մաս: Նրանց ուրվանկարները տեղաշարժվում են պատկերների հետ: Այսպիսի ցուցահանդեսից հետո նկարներից ստացած տպավորությունն ավելի երկար է մնում հիշողության մեջ»:
«Լյումերների արվեստանոց» ցուցասրահում բացված ցուցահանդեսը կշարունակվի մինչև տարեվերջ:
Ասենք, որ նման ձևաչափով սա այստեղ բացված երկրորդ ցուցադրանքն է: Անցած տարի այսպիսի մեկ այլ ցուցահանդես էլ բացվել է ավստրիացի մեծ նկարիչ Գուստավ Քլիմթի կտավների հիման վրա:
Այս թեմայով այլ հղումներ-1