Պատերազմը շարունակվում է մասնակիցների ու ականատեսների հոգիներում02.06.2017
Օրերս վրացի ռեժիսոր Ռուսուդան Գլուրջիձեի «Ուրիշի տուն» գեղարվեստական կինոնկարը, որը ստեղծվել է ռուսաստանցի, վրացի, իսպանացի և խորվաթ կինեմատոգրաֆիստների համատեղ ուժերով, արժանացել է Ամերիկյան կինեմատոգրաֆիստների ասսոցիացիայի մրցանակին՝ «Ուշադրության կենտրոնում» անվանակարգում: Այդ մասին «hollywoodreporter.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Այս ֆիլմը անդրադառնում է երկու ընտանիքների պատմությանը, որոնք 1992-1993 թթ. վրաց աբխազական հայտնի հակամարտությունից հետո բնակություն են հաստատում տերերի կողմից լքված տներում և փորձում, բնականոն հունի մեջ դնել իրենց կյանքը:
Ֆիլմի պրոդյուսեր Կատերինա Գիչմեն-Վալդեկը ասել է, որ կինոնկարում հանդես են գալիս այդ քաղաքացիական պատերազմի բոլոր դժվարություններն ու ողբերգությունը վերապրած, ազգությամբ տարբեր դերասաններ: «Վերջին տարիների իրադարձությունները իրենց արյան շրջանառության մեջ կրող մարդիկ բարոյական իրավունք ունեն այդ պատմությունը ներկայացնել հանդիսատեսին»,- ընդգծել է նա:
Գիչմեն-Վալդեկի ասելով ֆիլմը կարելի անվանել «Աչքերի համար ոչ տեսանելի ձևով մարդկային տառապանքների մասին էլեգիա, երբ քաղաքացիական պատերազմն ավարտվել է, բայց նրա ակամա վկաների ու մասնակիցների համար չի ավարտվել և շարունակվում է նրանց հոգիներում»: