Թանգարաններ մետրոյի կայարաններում03.18.2014
Դուբայի մետրոյի կայարաններում կբացվեն գեղարվեստի թանգարաններ, որոնցում կցուցադրվեն տարբեր մշակույթների ու ժողովուրդների արվեստի ու մշակույթի գործեր:Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
Այդ նախագիծը նախատեսվում է իրականացնել մեկ տարվա ընթացքում, մինչև 2015 թ.-ին նախատեսված գեղարվեստի Արթ-Դուբայ ցուցահանդեսի բացումը:
Սկզբնական փուլում մետրոյի կայարաններում կբացվեն թեմատիկ գեղարվեստական թանգարաններ, որոնցում կցուցադրվեն այս կամ այն մշակույթը ներկայացնող աշխատանքներ: Թանգարանների այցելուները կկարողանան ծանոթանալ նկարիչների, քանդակագործների և տարբեր երկրների գյուտարարների աշխատանքների:
Հայտնի է, որ մետրոյի թանգարաններում կցուցադրվեն նաև մահմեդական արվեստը ներկայացնող գեղագրական գործեր, գյուտեր, ինչպես նաև ժամանակակից և դիտողական արվեստի աշխատանքներ: