Բարձրագույն դասընթացները անվանակոչվել են ռեժիսորի անունով12.16.2019
Մոսկվայում գործող, նախկինում ԽՍՀՄ, այսօր՝ Համառուսաստանյան սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները անվանակոչվել է նշանավոր ռեժիսոր, Գեորգի Դանելիայի անունով։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։
Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները հիմնադրվել են 1963թ.֊ին։ Այն Ռուսաստանի հնագույն կինեմատոգրաֆիական դպրոցներից է։ Այստեղ համապատասխան կինոմասնագիտություն են ուսանում բարձրագույն կրթությամբ մարդիկ։
Գեորգի Դանելիան ծնվել է Թբիլիսիում՝ 1930թ.֊ին։ Նրա անունն այսօր գրվում է խորհրդային, ռուսական և վրացական դասականների կողքին։
Գեորգի Դանելիան հայտնի է այնպիսի կինոնկարներով, ինչպիսիք են «Ես քայլում եմ Մոսկվայում», «Միմինո», «Աշնանային մարաթոն», «Կին֊ձա֊ձա» և այլն։