Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պոմպեյում հայտնաբերված Փրիքսոսի և Հելլեի որմնանկարի արդիականությունը

03.06.2024


Հին հռոմեական Պոմպեյ քաղաքում հայտնաբերվել է որմնանկար, որը պատկերում է հունական դիցաբանական երկու կերպարների՝ եղբայր ու քույր Փրիքսուսին և Հելլեին, որոնք փորձում են ծովն անցնելով փրկվել հետապնդումից։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «artnews.com»֊ին։

«Պատմությունը կրկնվել է», - հայտարարել է Պոմպեյի հնագիտական արգելոցի տնօրեն Գաբրիել Ցուխտրիգելը՝ նկատի ունենալով այսօր ծովով Իտալիայի ափեր տեղափոխվող բազմաթիվ փախստականներին:

Ըստ մասնագետի, հայտնաբերված որմնանկարը գտնվում է գերազանց վիճակում։

Փրիքսոսի և Հելլեի առասպելը ժամանակին տարածված է եղել Պոմպեյում, բայց, ինչպես նշել է Ցուխտրիգելը այն նաև արդիական է:

«Նրանք ծովում հայտնված երկու փախստականներ են ևստիպված են փախչել, քանի որ խորթ մայրը ցանկանում է ազատվել այս քույր ու եղբորից․֊ ներկայացրել է որմնանկարի բովանդակությունը հնագետը և ընդգծել, որ խորթ մայրը այդ մտադրությունը փորձում է իրականացնել խաբեությամբ և կոռուպցիայի միջոցով։

Որմնանկարը արտացոլում է առասպելի այն դրվագը, երբ Հելեն ընկնում է ջուրը և խեղդվում։ Աղջիկը պատկերված է այն պահից առաջ, երբ ծովի ալիքները վերջնականապես կկլանեն նրան։ Նրա դեմքը ջուրն արդեն ծածկել է, սակայն ձեռքը օգնություն ստանալու հույսով ձգված է եղբոր կողմը, որը փախչում է ոսկե գեղմին հեծած։

Որմնանկարը հայտնաբերվել է Լեդայի տանը, որը վերականգնվել է 2018 թվականին:

Պոմպեյի ավեակները դարեր շարունակ ասես, մոխրի մեջ, պահածոյացված վիճակում են մնացել մ.թ. 79-ին Վեզուվ լեռան ժայթքումից հետո։ Այդ բնական աղետի հետևանքով զոհվել է ավելի քան 2000 մարդ: Այսօր հնամյա ավերակները դիտելու համար ամեն տարի աշխարհի տարբեր ծայրերից Իտալիա են ժամանում ավելի քան չորս միլիոն մարդ։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 29 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ