Պարային անսամբլի դպրոցը բոլորեց իր 70-ամյակը11.28.2013
Ռուսաստանում նշում են Իգոր Մոիսեևի անվան հայտնի պարային խմբի դպրոցի հիմնադրման 70-ամյակը: Տարբեր ժողովուրդների ֆոլկլորային պարերի պահպանմանը նպաստող պարային անսամբլի սերնդափոխության խնդիրները հաջող լուծող այդ կրթօջախը, ըստ դպրոց-ստուդիայի տնօրեն Գյուզել Ապանաևայի, պատրաստում և մասնագիտական ուղեգիր է տալիս անսամբլի արտիստների 99 տոկոսին: «Մենք գոյություն ունենինք «ի հեճուկս», իսկ այժմ պետք է լինենք «ի շնորհիվ»,-ասել է տնօրենը:
Խորհրդային տարիներին Մոիսեևի անսամբլի համերգները հիմնականում տեղի էին ունենում Մոսկվայի Կրեմլի դահլիճում և Կարմիր հրապարակում, այն նաև նվաճել է արտասահմանը, նշում է «tvkultura.ru»-ն՝ ավելացնելով, որ անսամբլի փարիզյան ելույթներից մեկից հետո նորաձևության մայրաքաղաքում մեծ մասսայականություն ստացան կուբանյան կազակների գլխարկները:
«Դպրոցը և անսամբլը մեկ ամբողջություն են»,- ասել է անսամբլի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ելենա Շչերբակովան: Նա նշել է, որ իրենք միշտ միասին են և պահպանում են մոիսեևյան պարի բարձր մշակույթը: