«Մաթիլդայի» պրեմիերան կայացել է ոստիկանների հսկողության ներքո10.24.2017
Նախօրեին, հոկտեմբերի 23-ին Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնում ուժային կառույցների հատուկ ջոկատների վերահսկողությամբ կայացել է Ալեքսեյ Ուչիտելի աղմկահարույց «Մաթիլդա» ֆիլմի պրեմիերան: Այդ մասին տեղեկացնում են այսօրվա ռուսական լրատվամիջոցները:
«Մենք դիմացանք: Հաղթեցին առողջ մարդիկ»,- այս պրեմիերային ցուցադրության առիթով ասել է Ուչիտելը և անհանգստություն արտահայտել, որ հիմա և այսուհետ մարդիկ «Մաթիլդան« դիտելու կգնան ոչ թե նրա գեղարվեստական արժեքից ելնելով, այլ դրա շուրջ առաջացած աղմուկի պատճառով:
«Բացասական շատ ավելի լայնորեն է ընկալվում, քան դրականը: Բայց համացանցից և մարդկանց հետ ունեցած իմ հանդիպումներից դատելով, մարդկանց ճնշող մեծամասնությունը ցանկանում է այդ ֆիլմը դիտել»,- այնուամենայնիվ լավատեսական է ամփոփել իր խոսքը ռեժիսորը:
Ֆիլմի դիտումից առաջ հանդիսասրահը բուռն ծափահարություններով է դիմավորել ռեժիսորին և նրա նկարահանող խմբի այն անդամներին, որոնք ներկա են եղել պետերբուրգյան պրեմիերային: Ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները «Մաթիլդայի» պրեմիերային ցուցադրությանը չէին եկել արտասահմանցի դերակատարները: «Նրանք վախեցել են գալ Ռուսաստան»,- նշում են մի շարք պարբերականներ:
Հիշեցնենք, որ «Մաթիլդա» ֆիլմում Ուչիտելը ներկայացնում է դեռ գահ չբարձացած ապագա Նիկոլայ 2-րդի և պարուհի Մաթիլդա Քշեսինսկայայի սիրավեպը, որը հավատացյալ ռուսաստանցիներից շատերը գնահատել են ոտնձգություն սրբադասված ցարի հիշատակի նկատմամբ և ամեն կերպ պայքարում են ֆիլմը վարձույթի շուկա չթողնելու համար:
Այս թեմայով այլ հղումներ-1