Ալ.Ռոդնյանսկի. «Կաննում հաղթանակը շատ ավելի քիչ նշանակություն ունի, քան մասնակցությունը»05.18.2016
Կաննի փառատոնը «այսօր որոշում է հեղինակային կինոյի զարգացման ապագա միտումները»,- ասել է հեղինակավոր միջազգային կինոֆորումի «Ոսկե կինոխցիկ» մրցույթի անդամ, ռուսաստանցի հայտնի ռեժիսոր Ալեքսանդր Ռոդնյանսկին: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի տղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ռեժիսորի ասելով Կաննը որոշիչ դեր է խաղում «հոլլիվուդյան մեծ ստուդիաների սահմաններից հեռու» ստեղծվող անկախ կինոյի համար: Ռոդնյանսկին կարծում է, որ կինոփառատոնի հիմնական դերն այն է, որպեսզի հիշեցնի, որ «կինեմատոգրաֆիան արվեստ է»:
«Այսօր աշխարհում գոյություն ունեցող ոչ մի փորձագիտական և գնահատման համակարգ առանց կոմպրոմիսների և այդպես համոզիչ կերպով չի կատարում իր գործը»,- նշել է նա, ապա ավելացրել, որ Կաննում հաղթանակը շատ ավելի քիչ նշանակություն ունի, քան մասնակցությունը»: