Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսաստանում քննարկում են կինոնկարները հարկադիր լիցեզավորելու հնարավորությունը

08.02.2023


Ռուսաստանի Պետդումայի փոխնախագահ Վլադիսլավ Դավանկովը երկրի կառավարությանն առաջարկել է հարկադրաբար լիցենզավորել ոչ բարեկամ երկրներից իրենց երկիր բերվող կինոնկարները։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Դավանկովը բացատրել է, որ պատժամիջոցների տակ հայտնվելուց և ֆիլմ արտադրող համաշխարհային կազմակերպությունների Ռուսաստանից հեռանալուց հետո, այդ երկրի հանդիսատեսները «ոչ բարեկամ երկրների» ֆիլմերը դիտել են ազդարարված ֆիլմի ցուցադրությունից առաջ «մատուցվող ծառայությունների» շրջանակում։

ՌԴ վարչապետ Միշուստինին հասցեագրված իր դիմումի մեջ Դավանկովը խնդրել է ոչ բարեկամ երկրների պարագայում «փորձարարական ռեժիմով ներդնել կինոնկարների հարկադիր լիցենզավորման մեխանիզմ 2023թ․֊ի օգոստոսին ռուսաստանցի քաղաքցիներին ռուսական կինոթատրոններում այնպիսի կինոնկարներ դիտելու նպատակով, ինչպիսիք են «Բարբին» և Օպպենհեյմերը»։

Պատգամավորը նաև նշել է, որ պատժամիջոցներից և համաշխարհային կինոընկերությունների հեռանալուց հետո իրենց երկրի կինոթատրոններում «ոչ բարեկամ երկրների» ֆիլմերը ցուցադրվում են «մինչսեանսային ծառայություն» սխեմայով», որը «գորրշ» ցուցադրության եղանակ է, որտեղ ֆիլմերի առաքիչները պաշտոնապես չեն ներկայացվում։

Պետդումայի փոխնախագահը նաև նշել է, որ Ռուսաստանի կինոթատրոններում 2022թ․֊ին դրամարկղային հասույթները մինչհամաճարակային 2019թ․֊ի համեմատությամբ նվազել են 57,2 տոկոսով։ Բացի այդ, ՌԴ ֆինանսների նախարարությունը հրաժարվել է ֆինանսական 6,5 մլրդ ռուբլու աջակցություն ցուցաբերել, քանի որ դաշնային բյուջեն որոշվել է վերաբաշխել երկրի տնտեսության զարգացման առաջնային խնդիրները լուծելու համար։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 161 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ