Ցուցահանդես Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու տաճարական համալիրում05.15.2017
Այսօր Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու տաճարական համալիրում բացվել է հայ հայտնի գեղանկարիչների աշխատանքների ցուցահանդես՝ նվիրված Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հիմնադրման 300 ամյակին: Ցուցահանդեսի բացումը կայացել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի ձեռամբ: Այդ մասին տեղեկացնում է «РИА новости»-ն:
Ցուցադրանքում տեղ են գտել նաև վրձնի այնպիսի հայտնի վարպետների աշխատանքներ, ինչպիսիք են Հովհաննես Այվազովսկին, Վարդգես Սուրենյանցը, Գրիգոր Խանջյանը:
Կտավներից բացի այցելուները այս ցուցահանդեսում կարող են ծանոթանակ նաև հայ եկեղեցական արվեստի նմուշների:
Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, Կայսերական ուղղափառ Պաղեստինյան հասարակության նախագահ Սերգեյ Ստեպաշինը, հումորիստ Եվգենի Պետրոսյանը և ուրիշներ: