Չնայած դիաբետին, դերասանը փորձել է պայքարել ծովահենների դեմ10.09.2013
Հոլլիվուդյան հայտնի կինոաստղ Թոմ Հենքսը ամերիկյան հեռուստաալիքներից մեկի հաղորդավար Դևիդ Լետտերմանին երեկոյան շոուի ընթացքում հայտնել է, որ իր մոտ ախտանշվել է երկրորդ տեսակի շաքարի դիաբետ հիվանդություն, որի հետևանքով օրգանիզմը չի արտադրում ինսուլին հորմոն, հղորդում է «filmpro.ru»:
Դերասանը խոստովանել է, որ իր մոտ շաքարի դիաբետի ախտանշանները ինքը նկատել է վերջին 20 տարիների ընթացքում, սակայն միայն վերջերս են բժիշկները նրա մոտ այդ հիվանդությունը հայտնաբերել: Հենքսը ասել է, որ առողջ լինելու շանս ինքն, այնուամենայնիվ, ունի, սակայն շատ անհավանական է բժշկի առաջ քաշած պայմանների պարագայում:
«Իմ բժիշկն ինձ ասաց . «Տես, եթե քո քաշը լինի այնպիսին, ինչպիսին եղել է ավագ դպրոցում, դու փաստացի առողջ կլինես: Դու երկրորդ տեսակի դիաբետ չես ունենա»: Եվ այդ ժամանակ ես նրան ասացի. «Գերազանց է, ես կունենամ երկրորդ տեսակի դիաբետ, որովհետև չկա որևէ շանս, որ ես այնքան քաշ կունենամ, որքան ունեի դպրոցում»:
Թոմ Հենքսը հաճախ է սեփական քաշը պակասեցրել հանուն այս կամ այն դերի: Օրինակ, «Նրանց սեփական լիգան» ֆիլմի համար նա նիհարել է 14 կգ-ով, իսկ «Անտունը» ֆիլմի համար` 25 կգ-ով: Եվ քաշի այդպիսի տատանումները, բնականաբար, բացասաբար են անդրադարձել նրա առողջության վրա:
Շուտով Հենքսին հնարավոր կլինի տեսնել «Կապիտան Ֆիլիպս» ֆիլմում, որի գործողությունները հիմնված են ամերիկյան նավը սոմալեցի ծովահենների կողմից զավթելու իրական փաստերի վրա: Թոմ Հենքսը ֆիլմում նկարահանվել է նավապետի դերում, ով փորձում է պայքարել ավազակների դեմ: