Գողացված պատմամշակութային արժեքը կվերադարձվի հայրենիք04.13.2019
Նյու-Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը ժամկետից շուտ է փակել «Նեջենմանհը և նրա ոսկեջրած սարկոֆագը» վերտառությամբ ցուցահանդեսը, որը անցյալ տարվա հուլիսից սկսած արդեն դիտել էր կես միլիոն այցելու: Պարզվել էր, որ 2017թ.-ին թանգարանի ձեռք բերած հին եգիպտական մասունքը, որը թվագրվում է մ.թ.ա. 1-ին դարով, անօրինական է դուրս բերվել հայրենիքից: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «theartnewspaper.ru»-ին:
Համաձայն գրությունների, սարկոֆագը պատկանել է Նեջենմանհին, Հերիշեֆ աստծո տաճարի քրմին: Մոտ 4 մլն դոլարով փարիզցի արթ-գործակալ Քրիստոֆ Կունիցկիից գնելու գործարքը հաստատող փաստաթղթերը վկայում էին այս առարկայի օրինական լինելը: Սակայն եգիպտական իշխանությունները դիմելով Մանհեթթենի դատախազություն ապացուցել են, որ սարկոֆագը Եգիպտոսից դուրս է բերվել անօրինականորեն՝ 2011թ.-ի հեղափոխության ժամանակ, իսկ պատմական հնությանն ուղեկցող փաստաթղթերը, այդ թվում նաև արտահանման եգիպտական թույլտվությունը, կեղծ են:
Մետրոպոլիտեն թանգարանը տեղեկանալով այս հանցագործության մասին, սկսել է համագործակցել քննությունը վարող իրավապահների հետ:
Թանգարանի տնօրեն Մաքս Հոլլյայնը պաշտոնապես ներողություն է խնդրել եգիպտացի ժողովրդից և հնությունների գործերով այդ երկրի նախարար Հալեդ ալ-Անանից: Բացի այդ նա հայտարարել է, որ Մետրոպոլիտեն թանգարանը կվերանայի ցուցանմուշներ ձեռք բերելու իր քաղաքականությունը և դասեր կքաղի այս խարդախության բացահայտման պատմությունից:
Դեռ տեղեկատվություն չկա թե ինչ ընթացք կունենա թանգարանի և ֆրանսիացի արթ-գործակալի միջև հարաբերությունները պարզելու խնդիրը: Սակայն հին եգիպտացի քրմի սարկոֆագը կվերադարձվի հայրենիք: