Սոֆի Մարսո․«Արվեստագետներ կլինեն միշտ» 09.23.2021
«Ես կարծում եմ մշակույթը միշտ կլինի»,֊ օրերս մի հարցազրույցում ասել է ֆրանսիացի հայտնի դերասանուհի Սոֆի Մարսոն։ Նա երկարատև ընդմիջումից հետո վերադարձել է կինոնկարահանման տաղավար և հանդես է եկել իր հայրենակից ռեժիսոր Ֆրանսուա Օզոնի «Ամեն ինչ լավ անցավ» ֆիլմում կաթվածահար հորը խնամող աղջկա դերրում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։
Ըստ արտիստուհու, մեր օրերում ամեն ինչ վերածվել է արտադրության, այդ թվում նաև կինոն։ Այդ ամենը նմանվել է պարզունակ սպառողականության։ Մարսոն զարմանքով արձանագրում է, ար այս երևույթը ի հայտ է եկել տեխնոլոգիական ժամանակաշրջանի իրականությունում, որը մշակույթի համար քիչ տեղ է թողել։
«Եթե հետևենք պատմությանը, երբ տեխնալոգիաները վերելքի մեջ են, մշակույթի համար դյուրին չէ»,֊ արձանագրում է նա և նշում, որ, չնայած այդ հանգամանքին, հասարակության մեջ միշտ լինում են մարդիկ, այսպես կոչված «սպիտակ ագռավներ», որոնք մտածում են այլ կերպ։ Նրանց կարելի է հանդիպել, օրինակ, փառատոներում։
«Նույնիսկ բլոկբաստերները ներշնչվում են «խորշային» մշակույթով, այնպիսինով, որը եղել է մինչև դրանք և առանց մեծ նախագծերի»,֊ նշել է Մարսոն և ընդգծել, որ առանց ,խորշային» մշակույթի չեն կարող լինել նաև բլոկբաստերներ։
«Արվեստագետներ կլինեն միշտ»,֊ եզրափակել է Սոֆի Մարսոն։
Ավելացնենք, որ «Ամեն ինչ լավ անցավ» ֆիլմի պրեմիերան կայացել է 2021թ․֊ի հուլիսին, Կաննի միջազգային կինոփառատոնում։
Ֆիլմի սյուժեի համաձայն Էմմանուելը (Սոֆի Մարսո) իմանում է, որ իր 85֊ամյա հորը՝ Անդրեին (Անդրե Դյուսոլյե) կաթված է խփել։ Նա շտապում է հիվանդանոց։ Մասնակիորեն կաթվածահարված հայրը ծայրահեղ վիճակում է։ Էմմանուելը պատրաստ է հորը խնամել մինչև վերջ, չնայած ծերունու սարսափելի վատ բնավորությանը, մշտական քմհաճույքներին և իրենց անցյալի ոչ դյուրին հարաբերություններին։ Սակայն Անդրեն թքած ունի դստեր գթասիրտ խնամքի վրա, նա խնդրում է աղջկան արագ վերջ տալ իր տառապանքին և օգնել, որպեսզի հրաժեշտ տա կյանքին․․․